«Զվարթնոցի» աշխատակիցը ոսկյա իրերով և գումարով պայուսակ է հայտնաբերել

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը ուղևորներին հորդորում է առավել ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի- Sputnik. «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցը ոսկյա իրերով և գումարով պայուսակ է հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն Facebook–ի իր էջում կատարած գրառմամբ։

«Զվարթնոցից» ՔԿՀ տանելու ճանապարհին օպերլիազորը Իրանի քաղաքացուց գումար է հափշտակել

«Մայիսի 18-ին հերթական անգամ հայտնաբերվել է ոսկյա իրերով և գումարով պայուսակ, որը, ըստ ընթացակարգի, փոխանցվել է օդանավակայանի կորած և գտնված իրերի բաժին»,–նշված է գրառման մեջ։

«Արմենիա միջազգային օդանավակայանները» ուղևորներին հորդորում է առավել ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ։

Նշենք, որ նման դեպքեր օդանավակայանում էլի են եղել, երբ աշխատակիցները խոշոր գումարով պայուսակ են գտել և փոխանցել կորած իրերի բաժին։

Զարմանալի դեպք «Զվարթնոցում». դիվանագիտական համարանիշները հանել, թղթե համարներ են տեղադրել