Պուտինը և Ալիևը քննարկել են Արցախի հարցը և հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը

Ռուսական կողմը կշարունակի միջնորդական ջանքերը, որն ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին պայմանավորվածության ձեռքբերմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի -Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղի խնդիրը՝ շեշտը դնելով տարածաշրջանում անվտանգության ապահովման վրա՝ «2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմային հայտարարությունների տառին և ոգուն համապատասխան»: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպին։

Հորդորում եմ գործադրել բոլոր ջանքերը. Արմեն Սարգսյանի կոչը ՀՀ ՊՆ–ին, ԶՈւ–ին և ԱԱԾ–ին

«Ընդհանուր տրամադրվածություն կա, որ կարգավորումը իրականացվի բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։ Ռուսական կողմը կշարունակի միջնորդական ջանքերն ու խորհրդատվական աջակցության ցուցաբերումը, որն ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին պայմանավորվածության ձեռքբերմանը», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ օրակարգի առանցքային հարցերի շուրջ:

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Ինչո՞ւ են Հայաստանի սահմանային հարցերը քննարկում ՀԱՊԿ-ը և Ադրբեջանը

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։ Նշենք, որ այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական կողմն այսօր նախանշված բանակցություններին չի ներկայացել։