ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը կմեկնի Բելառուս՝ մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր է նման որոշում կայացրել։
ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա մայիսի 27-28-ին։
Հայաստանի պատվիրակության մեջ են նաև ԱԳ փոխնախարար Արմեն Ղևոնդյանը, էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը, փոխվարչապետի խորհրդական Ռուզաննա Վարդանյանը, արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը, փոխվարչապետի արարողակարգի պատասխանատու Դավիթ Գևորգյանը։
Նշենք, որ ԱՊՀ նախագահությունն այս տարի ստանձնել է Բելառուսը։