ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Ապրիլի 23-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից ազատման դիմում գրած Մեսրոպ Առաքելյանը Մանե Թանդիլյանի հետ հիմնադրամ է ստեղծում, գրում է «Հրապարակը»։
Հիմնադրամը կոչվելու է «Ապրելու Արցախ»։ Այս մասին պարբերականին տեղեկացրել է ինքը՝ Առաքելյանը։
«Անկախ իմ՝ նախարարի պաշտոնը լքելուց, Արցախի նկատմամբ իմ հոգածությունը չի կարող փոփոխվել, բազմաթիվ անելիքներ կան, որոնք պետք է շարունակել անել, հետևաբար, Մանե Թանդիլյանի հետ նախաձեռնել ենք այս հիմնադրամը, որի գործունեության մասին առաջիկայում կտեղեկացվի»,- ասել է Առաքելյանը։
Անդրադառնալով լուրերին, թե ընդամենը 4 ամիս աշխատելուց հետո նա հրաժարական է տվել նախարարի պաշտոնից, որպեսզի Մանե Թանդիլյանի հետ «Առաքելություն» կուսակցության ցուցակով մասնակցի արտահերթ ընտրություններին, նախկին նախարարն ասաց՝ այդ մասին մոտ օրերս պարզաբանումով հանդես կգա։