Հյուսիսային Կորեայում արգելել են ճղած ջինս հագնել, ներկել մազերը և պիրսինգ անել

Կիմ Չեն Ինը կարծում է, որ նեղ ջինսը, պիրսինգը և արտասովոր սանրվածքները սպառնալիք են իշխող ռեժիմի համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը երկրում արգելել է նեղ և ճղած ջինսը, արտասովոր սանրվածքները, մազերը ներկելն ու պիրսինգը։ Տեղեկությունը հայտնում է The Mirror–ը:

Չինաստանում երկնաքերը հանկարծ թեքվել է, մարդիկ սարսափահար փախել են. տեսանյութեր

Ըստ հաղորդագրության` Հյուսիսային Կորեայի ղեկավարը մտավախություն ունի,  որ «կապիտալիստական նորաձևության» ազդեցությունը կարող է վարչակարգի տապալման հանգեցնել։ Կիմ Չեն Ինը նույնիսկ հրաման է արձակել, ըստ որի` արտասովոր նորաձևության սիրահարներին աշխատանքային ճամբարներ կուղարկեն:

Հնդկաստանում հզոր ցիկլոն է մոլեգնում, զոհեր կան. տեսանյութ

Հյուսիսկորեական «The Rodong Sinmun» թերթն էլ գրել է, որ անկախ իր տնտեսական և պաշտպանական հզորությունից` երկիրը կարող է փլուզվել, եթե մարդիկ չհետևեն իրենց սեփական կերպարին և պատճենեն կապիտալիստական ապրելակերպը:

Ինչու Հյուսիսային Կորեայի առաջնորդը հրեց ֆոտոթղթակցին