Հայկական ԶՈւ–ը ճշգրտում է պլանները. աշխատանքներ են իրականացվել Նախիջևանի սահմանին

Ստորաբաժանումների հրամանատարների հետ ճշգրտվել է մարտական խնդիրների կատարման հաջորդականությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի- Sputnik. ՀՀ ԶՈւ 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրամանատարական կազմը մայիսի 19-ին անցկացրել է տեղազննման և պլանների ճշգրտման աշխատանքներ։

Դատելով ՊՆ պաշտոնական կայքում հրապարակված լուսանկարներից` աշխատանքներն իրականացվել են Նախիջևանի հետ սահմանի հատվածում։

ԶՈւ–ն մարտավարական գործողություններ է իրականացնում. Փաշինյանը` սահմանային իրավիճակի մասին

ՊՆ–ն նաև հայտնում է, որ ստորաբաժանումների հրամանատարների հետ ճշգրտվել է մարտական խնդիրների կատարման հաջորդականությունը, հանձնարարականներ են տրվել  հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։