ՌԱԴԻՈ

Եթե Հայաստանում իշխանությունը վերարտադրվի, մեծագույն խայտառակություն կլինի. Բոզոյան

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է իշխանությունների վերարտադրման պարագայում Հայաստանի վարկանիշին և դրա շուրջ ծավալվող հնարավոր զարգացումներին։
Sputnik
Եթե Հայաստանում իշխանությունը վերարտադրվի, մեծագույն խայտառակություն կլինի. Բոզոյան

Եթե Հայաստանում իշխանությունը վերարտադրվի, մեծագույն խայտառակություն կլինի մեր երկրի համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

«Այս ընտրությունները ճակատագրական են, որովհետև նման տենդենց, երբ երկրի ղեկավարը խոշորամասշտաբ պատերազմում վերակենդանանում է քաղաքական իմաստով, ես գոնե չեմ ճանաչում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Նրա խոսքով` իշխանությունների վերարտադրման դեպքում միջազգային, դաշնակցային հարթակներում Հայաստանին կսկսեն այլ աչքով նայել։ Դաշնակիցները կվերածվեն խնամակալի, ինչը նորմալ չէ միջազգային հարաբերություններում։

Կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը. Արսեն Թորոսյանը խոսել է ընտրությունների մասին

«Խնամակալի պարագայում կա՛մ խնամակալը պահանջներ է դնում, որ դու պետք է հրաժարվես քո պետականությունից, կա՛մ խնամակալը կարող է հոգնել, որովհետև մեծ հաշվով կենցաղում էլ, միջազգային հարաբերություններում էլ ոչ ոք չի ուզենա լուրջ հարաբերություններ հաստատել»,- հավելեց Բոզոյանը։

4 «օրենքով գողի» ազատություն է տրվել` ընտրությունների վրա ազդեցություն ունենալու համար

Հիշեցնենք` ԱԺ արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։ Ընտրություններին մասնակցության մասին հայտնել են ՀՀ առաջին, երկրորդ և երրորդ նախագահները, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու մի շարք քաղաքական գործիչներ։

ՀԴԿ առաջնորդն ընտրություններին կմասնակցի Տիգրան Արզաքանցյանի հետ