Դիարբեքիրում գիշերն անհանգիստ է եղել. ԱԹՍ-ները հարձակվել են թուրքական ավիաբազայի վրա

ԱՍԹ-ները ռադիոկառավարվող ավիամոդելներ էին։ Ենթադրվում է, որ դրանք արձակվել են քրդական ուժերի կողմից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի -Sputnik. Դիարբեքիրում Թուրքիայի ռազմաօդային ուժերի ավիաբազայի վրա հարձակում գործած երկու անօդաչու սարքերը չեզոքացվել են։ Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:

Թուրքիան ձևացնում է, թե պաշտպանում է Պաղեստինին. իրականում Անկարան իր խնդիրներն է լուծում

«Դիարբեքիրում ռազմական օբյեկտի վրա հարձակման փորձը ձեռնարկվել է երկու ավիամոդելների օգտագործմամբ, դրանք ոչնչացվել են։ Ոչ մի վնաս չկա»,- գրել է Սոյլուն Twitter-ում։

Թուրքիայի Պն հաղորդագրության համաձայն՝ հարձակման է ենթարկվել Թուրքիայի ՌՕՈւ ութերորդ ավիաբազան։ Սոցցանցերի օգտատերերը հայտնում են երկու ուժեղ պայթյունների ու կրակոցների մասին, որոնք գիշերը լսվել են Դիարբեքիրի բազմաթիվ շրջաններում։

Հենց Թուրքիայի ՌՕՈՒ-ի 8-րդ ավիաբազան է ակտիվորեն օգտագործվում այդ երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ օդային գործողությունների ժամանակ։

Հայաստանն ընդդեմ Թուրքիայի ՄԻԵԴ է դիմել