Դեպքը տեղի է ունեցել մայիսի 17–ին. ՊՆ-ն` աղմկահարույց տեսանյութի մասին

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որում ադրբեջանցիները հարձակվում են հայկական զինվորական համազգեստով մարդկանց վրա, նսեմացնում ու հարվածում են նրանց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի տարածած, հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Այսօր համացանցում տարածվել է մի տեսանյութ, որում ադրբեջանցիները հարձակվում են հայկական զինվորական համազգեստով մարդկանց, նսեմացնում ու հարվածում են նրանց։

«Դեպքը տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում: Հայտնում ենք, որ միջադեպի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն»,–նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը վստահեցնում է, որ հետամուտ է լինելու բոլոր հանգամանքների բացահայտմանը և համապատասխան իրավական հետևանքների կիրառմանը:

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունը երեկ հայտնել էր, որ հայկական և ադրբեջանական ուժերի շփման գծի Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վիճաբանություն է եղել, բայց արագ հարթվել է։

Փաշինյանն ու Պուտինը ՀՀ սահմանների թեմայով հեռախոսազրույց են ունեցել