«Ազատություն 200+ հայ ռազմագերիներին». բողոքի ակցիա Կանադայում. տեսանյութ

Եռակողմ հայտարարությամբ հրադադար հայտարարելուց ի վեր Հայաստան է վերադարձել 73 հայ գերի։ 
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Կանադայի Տորոնտո քաղաքում տեղի է ունեցել լուռ բողոքի ակցիա, որի մասնակիցները պահանջել են ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին։

«Ազատություն 200+ հայ ռազմագերիներին». բողոքի ակցիա Կանադայում. տեսանյութ

Ակցիայի մասնակիցները պարզել են պաստառներ «Ադրբեջանը պետք է հարգի միջազգային օրենքները», «6 ամիս է անցել պատերազմի ավարտից, իսկ մեր ռազմագերիները դեռ գերության մեջ են», «Ազատություն 200+ հայ ռազմագերիներին ու պատանդներին» գրություններով։

Հիշեցնենք, որ եռակողմ հայտարարությամբ հրադադար հայտարարելուց ի վեր Հայաստան է վերադարձել 73 հայ գերի։ 

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում գերության մեջ են գտնվում մոտ 200 մեր հայրենակիցներ։