ԱՄՆ Պետդեպարտամենտը խորհուրդ է տալիս չմեկնել Հայաստան, Արցախ, Ադրբեջան

Նախորդ անգամ ԱՄՆ Պետդեպարտամենտը նմանատիպ հաղորդագրություն էր տարածել 2020-ի սեպտեմբերի 25-ին՝ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մեկնարկից 2 օր առաջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս մեկնել Հայաստանի Հանրապետություն՝ ճամփորդողների նախազգուշացման մակարդակը համարելով կարմիր՝ 4-րդ աստիճանի։ Որպես պատճառ նշվում է կորոնավիրուսն ու սահմանային լարվածությունը: Այս մասին նախազգուշացումը տարածվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից:

ԱՄՆ-ը սադրանք է համարում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի սահմանների մոտ. Պետդեպ

Կոչ է արվում նաև զգուշություն պահպանել Ադրբեջանի սահմանամերձ ճանապարհներին, ինչպես նաև չայցելել Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, քանի որ ԱՄՆ կառավարությունը այս պահին չի կարող անվտանգային միջոցառումներ իրականացնել ԼՂ այցելած իր քաղաքացիներ համար:

Հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ Լեռնային Ղարաբաղում ու հարակից շրջաններում ոչ վաղ անցյալում մարտական գործողություններ էին ընթանում, իսկ զոհեր եղել են նաև պատերազմական գործողությունների ավարտից հետո։

Նմանատիպ հաղորդագրություն է տարածվել Ադրբեջանի վերաբերյալ, բայց փոքր-ինչ այլ ձևակերպումներով։

Բացի կորոնավիրուսով վարակվելու վտանգի բարձր աստիճանից (վտանգավորության 4-րդ աստիճան, ինչպես Հայաստանում), ամերիկյան իշխանությունները զգուշացնում են ահաբեկչական լուրջ վտանգների մասին։

Պետդեպը 900 հազար դոլար կտրամադրի «Հայաստանում Ռուսաստանի ազդեցության դեմ պայքարի» համար

Հիշեցնենք, որ նախորդ անգամ ԱՄՆ Պետդեպարտամենտը նմանատիպ հաղորդագրություն էր տարածել 2020-ի սեպտեմբերի 25-ին՝ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մեկնարկից 2 օր առաջ։