ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը կայցելի Մոսկվա։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները:
Նշվում է, որ Ասադովը Ռուսաստանի մայրաքաղաք կժամանի այսօր ՝ մայիսի 19–ին, այցը կտևի երկու օր: Վաղը սպասվում են բանակցություններ ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի և կառավարության անդամների հետ։
Ադրբեջանի վարչապետի ծրագրված այցի մասին ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքու կատարած այցի ընթացքում:
Երևանը Սյունիքի հարցով օգնություն չի խնդրել Մոսկվայից. Պեսկով