3-րդ զորամիավորման զորամասերից մեկում մարտավարական զորավարժություն է անցկացվել. լուսանկար

Զինծառայողները հմուտ և ներդաշնակ գործողություններով ոչնչացրել են պայմանական հակառակորդի հրամանատարական կետերն ու կրակակետերը
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Զինծառայողների գործնական հմտությունների զարգացման և սպայակազմի ղեկավարման ունակությունների կատարելագործման նպատակով մայիսի 19-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկի անձնակազմն անցկացրել է ցուցադրական վաշտային մարտավարական զորավարժություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

3-րդ զորամիավորման զորամասերից մեկում մարտավարական զորավարժություն է անցկացվել. լուսանկար

Կիրառվել են մարտավարական հնարքներ, մշակվել հակառակորդի նախահարձակ գործողությունների կանխման և հակազդման գործողություններ:

3-րդ զորամիավորման զորամասերից մեկում մարտավարական զորավարժություն է անցկացվել. լուսանկար

Ըստ հաղորդագրության` զինծառայողները հմուտ և ներդաշնակ գործողություններով ոչնչացրել են պայմանական հակառակորդի հրամանատարական կետերն ու կրակակետերը, դիպուկ կրակային խոցումներով և գրագետ մարտավարությամբ կատարել առաջադրված խնդիրը:

3-րդ զորամիավորման զորամասերից մեկում մարտավարական զորավարժություն է անցկացվել. լուսանկար

ԱԽ քարտուղարն ասել է, թե ինչու Հայաստանի սահմանը խախտած ադրբեջանցիները չեն գերեվարվել