«Զվարթնոցում» բռնել են հետախուզման մեջ գտնվող նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին

ՀՀ կապի և տրանսպորտի նախկին նախարարին օդանավակայանից տեղափոխել են ՀՀ արդարադատության նախարարության «Երևան» քրեակատարողական հիմնարկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ՀՀ կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, որի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել դեռ 2020 թվականի մարտին, բռնվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

«Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ազգային անվտանգության ծառայությանն է հանձնվել 57-ամյա Գագիկ Բ.-ն։ Խափանման միջոցը՝ կալանք»,– նշված է հաղորդագրության մեջ։

Shamshyan.com–ն էլ հայտնում է, որ Բեգլարյանին «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխել են ՀՀ արդարադատության նախարարության «Երևան» քրեակատարողական հիմնարկ` ժողովրդին հայտնի «ԱԱԾ մեկուսարան»։

Բեգլարյանը 2020 թ. մարտի 23-ից ոստիկանության ՔՈԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով: