Ռոբերտ Քոչարյանը հեռանում է «Սիստեմա» ԲՖԿ–ից. Սողոմոնյանն ասել է պատճառը

ՀՀ երկրորդ նախագահը մի քանի օր առաջ է հրաժարվել շարունակել աշխատանքը տնօրենների խորհրդում։ 
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի –Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշել է հեռանալ «Սիստեմա» ԲՖԿ–ից։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Կան մոտեցումներ, որոնք տարբերվում են. Հարությունյանը` Քոչարյանի հետ դաշինք կազմելու մասին

Ռոբերտ Քոչարյանը ռուսաստանյան խոշորագույն «Սիստեմա» ԲՖԿ–ի տնօրենների խորհրդի անդամ է 2009 թվականից։ Սողոմոնյանը նշեց, որ ՀՀ երկրորդ նախագահը մի քանի օր առաջ է հրաժարվել շարունակել աշխատանքը տնօրենների խորհրդում։ 

«Նա կավարտի իր պարտականությունների կատարումը հունիսի վերջին կայանալիք բաժնետերերի ժողովից հետո։ Նախագահ Քոչարյանն այսուհետ ուշադրությունն ու ջանքերը կենտրոնացնելու է Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերների հաղթահարման և քաղաքական օրակարգի հարցերի լուծման վրա»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը։

Հիշեցնենք` հունիսի 20–ին Հայաստանում կայանալու է արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին կմասնակցի նաև Ռոբերտ Քոչարյանը` «Հայաստան» դաշինքի կազմում։ «Հայաստանի» կազմում Քոչարյանը միավորվել է ՀՅԴ–ի և Սյունիքի նակխին մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորած «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ։

Ի՞նչ ցույց տվեց Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի ու «Վերածնվող Հայաստանի» հանրահավաքը