ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբում է ընդգրկվել։
«Շտաբի աշխատանքները թեժ ընթացքի մեջ են՝ ոչ միայն յուրաքանչյուր մարզում, այլև շրջաններում են շտաբի պատասխանատուներ նշանակվել։ Օրինակ` Տավուշի մարզային շտաբը կգլխավորի ՀՀ քաղծառայության խորհրդի նախկին նախագահ Մանվել Բադալյանը։ Բացի այդ, Տավուշի աշխատանքները համակարգում է նաև ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը»,–գրում է թերթը։
Նշվում է նաև, որ Իջևանի պատասխանատուն ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանն է, Նոյեմբերյանի շրջանինը՝ Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը, Դիլիջանինը՝ նախկին քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը մայիսի 9–ին համագործակցության հռչակագիր ստորագրեցին՝ հայտարարելով, որ հունիսի 20-ին նախատեսված ընտրություններին մասնակցելու են «Հայաստան» դաշինքով։
«Հայաստան» դաշինքը չի կարելի կապել միայն Ռոբերտ Քոչարյանի անվան հետ. Վարդանյան