ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը, որը շուտով լույս աշխարհ կբերի երկրորդ երեխային, Instagram-ի իր էջում հուզիչ տեսանյութ է հրապարակել ամուսնու և որդու մասնակցությամբ` բացահայտելով ապագա բալիկի սեռը։
Տեսանյութում Հռիփսիմեն, ամուսնու և փոքրիկ որդու հետ գունավոր ճայթուկներ է պայթեցնում, որից պարզ է դառնում, որ զույգը տղա է ունենալու։
«Մեր ազգին շատ բալիկներ են պետք, որպեսզի հզորանանք»,– տեսանյութին կից գրել է երգչուհին։
Զույգի հետևորդները բազմաթիվ շնորհավորանքներ են գրել ու երգչուհուն բարի ազատում մաղթել։
«Շնորհավորում եմ, առողջ բալիկ ծնվի», «շատ երեխաներ ունեցեք», «օրինակելի զույգ, երջանիկ լինեք»,– գրել են նրանք։
Երգչուհի Սրբուկը կրքոտ ֆոտոշարք է հրապարակել
Նշենք, որ հայկական շոու բիզնեսի ամենաքննարկվող զույգերից մեկը` երգիչ Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանը, երկար ժամանակ ընկերություն անելուց հետո ամուսնացել են 2013 թվականի հուլիսի 4-ին: Նրանց հարաբերությունների մասին խոսակցությունները շատ վաղուց կային, սակայն զույգը բառ անգամ չէր ասում այդ մասին: Ակնհայտ հարաբերությունները նրանք խնամքով թաքցրին անգամ նշանադրությունից հետո: Հիմա նրանց որդին` Լեոն, 6 տարեկան է։