ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Լոռու մարզից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 15 տարեկան երեխա, որը ընկել ձորից։ Ինչպես հայտնում է ԲԿ–ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը, երեխայի կյանքը հնարավոր է եղել փրկել շնորհիվ սանավիացիայի միջոցով շտապ Երևան հասցնելու։
Պատանին Երևան է տեղափոխվել մեկ ժամում, մինչդեռ ավտոմեքենայով դա կարող էր մինչև 5 ժամ տևել։
Դեպքից հետո երեխան նախ տեղափոխվել է Տաշիրի բժշկական կենտրոն` ծանր վիճակում, մթագնած գիտակցությամբ ու նյարդաբանական խնդիրներով։ Տեղում առաջին բուժօգնություն ստանալուց հետո նրան սանավիացիայով տեղափոխել են Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները կարողացել են արագ բուժօգնություն իրականացնել ու փրկել նրա կյանքը։
Դերձյանը հայտնում է, որ նրա վիճակն այժմ գնահատվում է բավարար։ Նկատվում է ապաքինման դրական տեղաշարժ։