Գագիկ Բեգլարյանին առաջադրված մեղադրանքը վիճարկելու ենք. փաստաբան

Գագիկ Բեգլարյանի փաստաբան Հրանտ Անանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց, որ իր պաշտպանյալն ինքնակամ է ներկայացրել վարույթն իրականացնող մարմին։
Sputnik
Գագիկ Բեգլարյանին առաջադրված մեղադրանքը վիճարկելու ենք. փաստաբան

ՀՀ կապի և տրանսպորտի նախկին նախարարին Գագիկ Բեգլարյանը ինքնակամ է ներկայացել` վաղօրոք տեղյակ պահելով վարույթն իրականացնող մարմնին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Բեգլարյանի փաստաբան Հրանտ Անանյանը։

«Ժամանել է ՀՀ և ինքնակամ ներկայացել վարույթն իրականացնող մարմին»,- ասաց նա։

Փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը վիճարկելու են։

Գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության մասին մեր դիտարկմանը Անանյանը չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Բեգլարյանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։

Հիշեցնենք` ՀՀ ոստիկանությունն այսօր հայտնել էր, որ ՀՀ կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, որի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել դեռ 2020 թվականի մարտին, բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանից։

Բեգլարյանը 2020 թ. մարտի 23-ից ոստիկանության ՔՈԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով: