ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի –Sputnik.Հայաստանի Հանրապետությունը միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ընդդեմ Թուրքիայի Հանրապետության։ Տեղեկությունը հայտնում են ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։
Նշվում է, որ գանգատը վերաբերում է արցախյան 44 օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու, ադրբեջանական զինված ուժերին ռազմական տեխնիկա, զենք և զինամթերք մատակարարելու փաստերին, ինչը հանդիսանում է միջազգային կոնվենցիաների խախտում։
Մասնավորապես, Թուքիան խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, և մի շարք այլ իրավունքներ:
Թուրքիան Հարավային Կովկաս է եկել, բայց մեկ է` խաղի կանոնները Ռուսաստանն է թելադրում
Կառավարության կողմից գանգատին կից ներկայացվել են Թուրքիայի այս գործողությունների մասին վկայող բազմաթիվ ծավալուն ապացույցներ։
ՄԻԵԴ–ի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն` «Հայաստանն ընդդեմ Թուրքիայի» միջպետական գանգատն ընդունվել է վարույթ:
Թուրքիան տեղեկացվել է ՀՀ–ից իր դեմ ներկայացված գանգատի մասին։
Լավրովի կողմից Զանգեզուրի միջանցքին անդրադարձը մեսիջ է Ադրբեջանին և Թուրքիային. Դանիելյան