ԵԽԽՎ զեկուցողը կայցելի Հայաստան` Արցախում պատերազմի հումանիտար հետևանքներն ուսումնասիրելու

Պոլ Հավանը նույն նպատակով կայցելի նաև Ադրբեջանի Հանրապետություն։
Sputnik

Երևան, 18 մայիսի - Sputnik. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկուցող Փոլ Հավանը մայիսի 19-22-ը կայցելի Հայաստան` Ադրբեջանի հետ հակամարտության հումանիտար հետևանքների մասին իր զեկույցը պատրաստելու համար: Այս մասին հայտնում է կազմակերպության կայքը։

Բաքվում ոչ միայն հայ զինվորների սաղավարտներն են. գերիների ու պուրակի հարցերը՝ ԵԽԽՎ–ում

Հավանը Հայաստան կայցելի միգրացիայի, փախստականների և ազգաբնակչության հարցերով կոմիտեի հանձնարարությամբ:

Նշվում է, որ Հավանը հանդիպումներ կունենա Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանի, ԱԺ պատգամավորների, հումանիտար հարցերով զբաղվող նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Այս տարվա ամռանը Պոլ Հավանը նույն նպատակով կայցելի Ադրբեջան։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 10-ին ստորագրել է համապատասխան հրամանագիրը:

ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն հայ գերիների հետ կապված հայտարարություն է ընդունել