Երգչուհի Արիանա Գրանդեն գաղտնի ամուսնացել է անշարժ գույքի գործակալի հետ

Զույգի հարաբերությունները մոտ մեկուկես տարվա պատմություն ունեն։ Անցած տարվա դեկտեմբերին նրանք հայտարարեցին նշանադրության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն ամուսնացել է անշարժ գույքի գործակալ Դալտոն Գոմեսի հետ։

Ո՞ր կանանց հետ չեն ամուսնանում. բացատրում են հոգեբանները

People-ի փոխանցմամբ՝ 27-ամյա երգչուհու և 25-ամյա Դալտոնի հարսանիքը գաղտնի է եղել։

Նշվում է, որ արարողությունն անցկացվել է Մոնտեսիտոյում՝ երգչուհու տանը։ Հրավիրված են եղել ամենամտերիմները։

«Նրանք երկուսն էլ սիրում են Մոնտեսիտոն և շատ ժամանակ են անցկացնում այնտեղ։ Այնպես որ բնական է, որ նրանք ամուսնացել են Արիանայի տանը։ Միջոցառումը համեստ է եղել, ներկա է եղել մոտ 20 մարդ։ Արիանան, Դալտոնն ու նրանց ընտանիքները շատ երջանիկ են», - պատմել է երգչուհու ներկայացուցիչը։

Մոսկվայի ճոպանուղում 30 զույգ ամուսնացել ու համաշխարհային ռեկորդ են սահմանել

Արիանան սկսել է Գոմեսի հետ հանդիպել մոտ մեկուկես տարի առաջ։ Դեկտեմբերին նրանք հայտարարեցին նշանադրության մասին։ Այդ ժամանակ երգչուհին սիրեցյալի հետ լուսանկարների շարք հրապարակեց Instagram-ում և ցուցադրեց հսկայական ադամանդով մատանին, որը նվիրել էր Դալտոնը։

Համալիրում մեկ ամսում 30 ամուսնություն է գրանցվել . հանդիսավոր պայմանների պահանջարկը մեծ է