ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Չինաստանի Շենժեն քաղաքի կենտրոնում անհայտ պատճառով երկնաքերը թեքվել է և խուճապի մատնել հարակից փողոցներում գտնվող մարդկանց։ Տեղեկությունը հայտնում է France 24-ը՝ հղում անելով AFP-ին:
Մոտ 300 մետր բարձրությամբ շենքը թեքվել է մայիսի 18-ին` տեղական ժամանակով 13:00-ին: Մարդիկ սկսել են դուրս վազել երկնաքերից և սարսափահար վազել։ Մեկուկես ժամ անց շենքը դատարկվել է և փակվել, ժամանակավորապես դադարեցրել են ճանապարհի երթևեկությունը ։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Երկնաքերները կանգնած են բրնձի դաշտերի վրա. ինչպես Ճապոնիան ոտքի կանգնեց պատերազմից հետո
Դեռ հայտնի չէ, թե շենքն ինչու է թեքվել։ Տեղի իշխանությունները հայտարարել են, որ պարզում են պատճառը։ Արտակարգ ծառայությունների տվյալներով ՝ քաղաքի տարածքում երկրաշարժեր չեն գրանցվել, քամու ուժգնությունը նույնպես մեծ չի եղել։
73-հարկանի շենքը կառուցվել է 2000 թվականին։ Երկնաքերում տարբեր գրասենյակներ են տեղակայված։