ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Հայտնի երգիչ Հայկոյի և դիզայներ Անահիտ Սիմոնյանի որդին՝ Արմանը, այսօր դառնում է 10 տարեկան, ինչի առթիվ Անահիտը Instagram–ի իր էջում տեսանյութ է հրապարակել ու շնորհավորել նրան։ Տեսանյութում երգչուհին մեկտեղել է որդու տարբեր տարիների լուսանկարներն ու տեսաշարերը։
«Շնորհավո՜ր ծնունդդ, իմ թանկագին տղամարդ, իմ սիրելի որդի։ Ես աշխարհի ամենաերջանիկ մայրն եմ, քանի որ ունեմ քեզ։ Ես քեզ շատ սիրում եմ և ուզում եմ ցանկանալ շատ հաջողություններ, հավատարիմ ընկերներ, սեր և մեծ հնարավորություններ: Եվ, ամենակարևորը` եղիր առողջ, ուժեղ և ամուր։Սիրում եմ քեզ ամբողջ սրտով»,–գրել է Անահիտը։
Նրա էջի հետևորդները բազմաթիվ շնորհավորանքներ են գրել ու երջանկություն մաղթել տղային։
««Շնորհավոր, հրաշք տղա», «Առողջ ու երջանիկ ապրես»,«Խաղաղ երկրում մեծանաս»»,–գրել են նրանք։
Երգիչ Հայկոն միացել է շիշ բացելու չելենջին. տեսանյութ
Նշենք, որ նախորդ տարի հայտնի դարձավ, որ Հայկոն և Անահիտ Սիմոնյանը ամուսնալուծվել են։ Երգչուհին նշել էր, որ հիմա իրենք շատ ավելի լավ ընկերներ են, քան առաջ։
Հիշեցնենք, որ Հայկոն և Անահիտը ամուսնացել են 2010 թվականին։