ՌԱԴԻՈ

Թուրքիան ձևացնում է, թե պաշտպանում է Պաղեստինին. իրականում Անկարան իր խնդիրներն է լուծում

«Իրականում» հաղորդման հեղինակ, քաղաքական մեկնաբան Արման Վանեսքեհյանը պնդում է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցում Անկարան ընդամենը փորձում է քաղաքական դիվիդենտներ շահել և միայն ամպագոռգոռ հայտարարություններ հնչեցնում։
Sputnik
Թուրքիան ձևացնում է, թե պաշտպանում է Պաղեստինին. իրականում Անկարան իր խնդիրներն է լուծում

Իրականում անհրաժեշտ է հասկանալ, որ իսրայելա–պաղեստինյան հակամարտությունը միջազգային քաղաքական հարթակներում կարող է բազմաթիվ սադրանքների առիթ  դառնալ։

Հեղինակի խոսքով` վերջին շրջանում որոշ երկրներ այդ առիթը հաճախ են օգտագործում իրենց շահերն ու նկրտումներն առաջ տանելու, քննարկումներ ու վեճեր հրահրելու համար:

Պուտինը կոչ է արել դադարեցնել բախումները Պաղեստինի ու Իսրայելի միջև

Որպես ցուցիչ այս հարցում առաջին հերթին կարելի է հիշատակել Թուրքիային, որը սկսել է այնպիսի եռանդով աջակցել պաղեստինյան կողմին, որ ակամայից հարց է ծագում`այդ ինչ հետին միտք ունի Էրդողանը, երբ արաբական մի շարք երկրներից առաջ է ընկնում և ցույց է տալիս, որ չափից ավելի շատ է մտահոգված պաղեստինյան ժողովրդի ապագայով։

Պաղեստինը չի ուզում, որ Անկարան պաղեստինյան սրացումը համեմատի Ղարաբաղի իրավիճակի հետ

Հետո պարզ է դառնում, որ Էրդողանի նկրտումները բավականին լայն ու գայթակղիչ են: Էրդողանը չի էլ թաքցնում, որ ուզում է մուսուլմանական աշխարհի առաջնորդի դիրքերից հանդես գալ: Իսկ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունն այդ տեսանկյունից բավականին գայթակղիչ առիթ է: