Sputnik-ը տաղանդներ է փնտրում. «Ты супер!» մրցույթի 5–րդ եթերաշրջանի քասթինգ է հայտարարվել

Նախագծի մասնակից կարող են դառնալ խնամակալների ու բազմազավակ ընտանիքների երեխաները, գիշերօթիկ դպրոցների ու մանկատների 7-18 տարեկան սաները Ռուսաստանի ու ԱՊՀ մյուս երկրների բոլոր քաղաքներից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի -Sputnik. НТВ հեռուստաալիքն ու Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունն ու ռադիոկայանը !» առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար հայտարարում են «Ты супер վոկալի միջազգային մրցույթի հինգերորդ եթերաշրջանի քասթինգի մեկնարկը: Նախագծին կարող են մասնակցել լավ ձայնային տվյալներ ունեցող և մանկատներում, բազմազավակ և խնամատար ընտանիքներում ապրող երեխաները, ինչպես նաև այն երեխաները, որոնք ընտանեկան բարդ իրավիճակի պատճառով գիշերօթիկ դպրոցներ են հաճախում:

Մրցութի մասնակիցների ընտրության սկզբունքը նույնն է՝ «Ты супер!» նախագծի մասնակիցներ կարող են դառնալ խնամատար և բազմազավակ ընտանիքների երեխաները, գիշերօթիկ և մանկատների 7-18 տարեկան սաները Ռուսաստանից և ԱՊՀ բոլոր երկրներից։

Քասթինգին մասնակցելու համար անհրաժեշտ է Sputnik Արմենիայի խմբագրության էլեկտրոնային հասցեին ուղարկել

  1. Լրացված հարցաթերթիկ
  2. Տեսանյութ, որտեղ քասթինգի մասնակիցը ներկայանում է (անուն/ազգանուն, տարիք, բնակավայր և կարգավիճակ՝ բնակվում եմ մանկատանը/գիշերօթիկ հաստատությունում/խնամատար ընտանիքում/խնամակալության ներքո) և երեխայի ելույթների մի քանի ձայնագրություն: Կարելի է ուղարկել մրցույթների ժամանակ նկարահանված ելույթների ձայնագրությունները,
  3. Լրացված հայտը։

Առաջին ընտրական փուլի արդյունքները կհրապարակվեն 2021 թվականի ամռանը։

ՆՏՎ-ն հայտարարում է` «Ты супер!» երաժշտական մրցույթի շրջանակում նոր նախագիծ է մեկնարկում

«Ты супер!» մանկական երաժշտական մրցույթի պրեմիերան կայացել է 2017 թվականի փետրվարի 11-ին НТВ հեռուստաալիքով։ Առաջին իսկ եթերից նախագիծը դարձել է տաղանդների ամենահայտնի շոուներից մեկը։ Երկու տարվա ընթացքում «Ты супер!» նախագիծն օգնել է 174 երիտասարդ աստղերի բացահայտել իրենց տաղանդն ու առաջին քայլերն անել պրոֆեսիոնալ երաժշտական կարիերայում։ Որոշ մասնակիցների երազանքն իրականություն է դարձել ու նրանք ծնողներ են գտել։

«Ты супер!» ծրագրի նախկին մասնակիցները տարբեր մանկական երաժշտական մրցույթների, այդ թվում՝ միջազգային մրցույթների հյուրեր են։ «Ты супер!» շոուի երկրորդ եթերաշրջանի հաղթողի` Դիանա Անկուդինովայի ելույթը հայտնվել է YouTube-ի ռուսական տիրույթի` 2018 թվականի ամենադիտված տեսանյութերի եռյակում։

«Ты супер!» միջազգային մրցույթն անցկացվում է НТВ հեռուստաընկերության ու Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության ու ռադիոկայանի կողմից՝ Ռուսաստանի Դաշնության լուսավորության նախարարության աջակցությամբ։

«Ты супер» մրցույթի 4-րդ եթերաշրջանի քասթինգը սկսվել է. մանրամասներ