Netflix-ը ձեռք է բերել Հրաչյա Քեշիշյանի և Սարիկ Անդրեասյանի մեկական ֆիլմ

Ամերիկյան ընկերությունն ընդհանուր առմամբ ձեռք է բերել հինգ ռուսական ֆիլմերի` դրամաների ու կատակերգությունների ցուցադրման իրավունքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը կհայտնվի ամերիկյան Netflix ընկերության վարձույթում։ Այս մասին հայտնում է «Mars Media» կինոընկերության մամուլի ծառայությունը:

Sputnik-ը տաղանդներ է փնտրում. «Ты супер!» մրցույթի 5–րդ եթերաշրջանի քասթինգ է հայտարարվել

Բացի այդ, Netflix– ը գնել է նաև Ալեքսանդր Կիրիենկոյի «Իվանովները» դրաման` Վլադիմիր Մենշովի և Նատալյա Տկաչենկոյի դերակատարմամբ, Թաիսիա Իգումենցևայի «Թագուհի» կատակերգությունը, Հրաչյա Քեշիշյանի «Շնորհակալություն, հայրիկ» կատակերգությունը, Կոնստանտին Ստացկիի` պատերազմի մասին պատմող «Հրամայված է ոչնչացնել», ինչպես նաև Թաիսիա Իգումենցևայի ու երեք այլ հեղինակների «Թագուհին» ֆիլմը:

Netflix–ի գնած բոլոր ֆիլմերն առաջիկայում հասանելի կլինեն Ռուսաստանում և ԱՊՀ մյուս երկրներում:

«Քեզ համար վարդեր բերեցի»․ Սարիկ Անդրեասյանը Հայաստանի հմայքը ցուցադրել է 4 կադրով