ՀԴԿ առաջնորդն ընտրություններին կմասնակցի Տիգրան Արզաքանցյանի հետ

Շուտով տեղի կունենա Հայաստանի դեմոկրատական կուսակցության համագումարը, որում կներկայացվի ընտրական ցուցակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն ու նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը համագործակցության ու առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հուշագիր են ստորագրել:

ՀԴԿ առաջնորդն ընտրություններին կմասնակցի Տիգրան Արզաքանցյանի հետ

Սարգսյանը նշել է, որ ընտրություններին համատեղ մասնակցելու վերաբերյալ որոշումը պայմանավորված է մի քանի գործոններով, ինչպես նաև մի շարք նախագծեր իրականացնելու ցանկությամբ։ Այդ նախագծերն ուղղված են լինելու Հայաստանը ճգնաժամային իրավիճակից հանելուն։ Մասնավորապես, խոսքը երկրի անվտանգության ապահովման, դրա տնտեսական զարգացման և արտաքին գործընկերների հետ որակապես նոր հարաբերությունների հաստատման մասին է։

ՀԴԿ առաջնորդն ընտրություններին կմասնակցի Տիգրան Արզաքանցյանի հետ

«Մենք մտադիր ենք հաղթել և կյանքի կոչել երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելուն ուղղված մեր ծրագիրը։ Մենք հինգ տոկոսի համար չենք ընտրությունների գնում, մենք այլ ծրագրեր ունենք», - նշել է քաղաքական գործիչը։

ՀԴԿ առաջնորդն ընտրություններին կմասնակցի Տիգրան Արզաքանցյանի հետ

Արզաքանցյանն իր հերթին ընդգծել է, որ որոշել է համագործակցել հենց դեմոկրատական կուսակցության հետ, քանի որ դրա գաղափարախոսությունը մոտ է իրեն: Բացի այդ, նախկինում Արամ Սարգսյանի հետ համագործակցության փորձ արդեն եղել է, և Արզաքանցյանն այն հաջողված է համարում։ Նա հայտարարել է, որ ընտրություններին վճռական է տրամադրված, մտադիր չէ հրաշքների սպասել:

ՀԴԿ առաջնորդն ընտրություններին կմասնակցի Տիգրան Արզաքանցյանի հետ

«Ես անձամբ եղել եմ Ադրբեջանի հետ շփման գծում՝ Գեղարքունիքի մարզում, Վերին Շորժայում, տեսել եմ, թե ինչպես է հակառակորդն առաջ գալիս մեր հողով։ Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել նրան դիմակայելու համար», - ասել է գործարարը։

ՀԴԿ առաջնորդն ընտրություններին կմասնակցի Տիգրան Արզաքանցյանի հետ

Օրերս կայանալու է Հայաստանի դեմոկրատական կուսակցության համագումարը, որում ներկայացվելու է ընտրական ցուցակը, ինչպես նաև հայտնի է դառնալու, թե ով է այն գլխավորելու։ Վարչապետի թեկնածու ընտրելիս հաշվի կառնվի նրա հնարավորություններն ու ներուժը։

ՀԴԿ առաջնորդն ընտրություններին կմասնակցի Տիգրան Արզաքանցյանի հետ

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը մայիսի 10-ին: