Երևանում «Բաքսյոր Վաղոյին» կրակած անձը ոստիկանություն է ներկայացել

33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի երկու հոդվածով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Երեկ ոստիկանություն է ներկայացել 33-ամյա Նարեկ Ս.-ն, որը հետախուզվում էր մայիսի 13-ին Երևանի Նար–Դոսի փողոցում հնչած կրակոցներից հետո։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Վայ, Հովո ջան․․․»․ ականատեսը՝ Նոր Նորքում հնչած կրակոցների ու սպանության մասին

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 13-ին՝ ժամը 19:35-ին, ոստիկանության Կենտրոնական բաժինը «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ Նար-Դոսի փողոցից պարանոցի ծակած վերք ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի 23-ամյա մի բնակիչ։ Պարզվել էր, որ 23-ամյա տղային կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է 33-ամյա Նարեկ Ս.–ն։

«Նարեկ Ս.-ն կալանավորվել է»,–այսօր հայտնում է ոստիկանությունը։

Նշվում է նաև, որ Նարեկ Ս.–ն հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ) և 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով։

Հիշեցնենք, որ տուժածը Վաղինակ Բազեյանն է` «Բաքսյոր Վաղոն»։

Ողբերգական ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. վարորդը տեղում մահացել է