Վաղարշակ Հարությունյանը խոսել է Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության տնօրենի հետ

Քննարկվել են մեր երկրում սահմանապահ ծառայություն իրականացնող «Արմենիա» զորախմբի հետ համագործակցության մի շարք հարցեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության տնօրեն, գեներալ-գնդապետ Իգոր Կոնստանտինովի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ պաշտպանության նախարարը քննարկել են Սյունիքի թեման

«Քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետությունում սահմանապահ ծառայություն իրականացնող ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության «Արմենիա» զորախմբի համագործակցության հետ կապված մի շարք հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հեռախոսազրույցի մասին այլ մանրամասներ չեն հայտնում։

Սյունիքում ստեղծված իրավիճակն են քննարկել Վաղարշակ Հարությունյանն ու Ալեքսանդր Դվորնիկովը