Պատերազմից հետո ԶՈւ կորուստների մեծ մասը վերականգնվել է նաև ՌԴ-ի շնորհիվ. ՀՀ ԱԽ քարտուղար

ԱԽ քարտուղարը վստահ է, որ բարեփոխումների շարունակվող գործընթացի շնորհիվ բանակի բոլոր կարողություններն արագորեն կվերականգնվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik․ ՀՀ զինված ուժեը պատերազմի հետևանքով հարվածներ, կորուստներ ունեցել է, բայց դրանց մեծ մասն արդեն վերականգնված են։ Sputnik Արմենիայի և Civilnet-ի հետ հարցազրույցում այս մասին նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որքանով է մեր բանակը պատրաստ նոր պատերազմի։

«Բնականաբար, մեր բանակը պատերազմի ժամանակ հարվածներ է ունեցել, բայց վերջին շրջանում կատարված բարեփոխումների շնորհիվ մեծ մասը վերականգնվել է։ Գիտեք, որ ՌԴ-ի հետ բանակի լայնածավալ բարեփոխումներ ենք սկսել, և այդ գործընթացը հնարավորինս արագ է ընթանում»,- նշեց Գրիգորյանը։

Նա համոզմունք է հայտնել, որ գործընթացի շնորհիվ շատ արագ կվերականգնենք մեր բոլոր կարողությունները։

ԱԽ քարտուղարն ասել է, թե ինչու Հայաստանի սահմանը խախտած ադրբեջանցիները չեն գերեվարվել

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են