Մոսկվան պատրաստ է սահմանազատման հարցում աջակցել Երևանին ու Բաքվին. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին սահմանազատման հարցում։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

ՌԴ–ն մշտական կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի հետ. Պեսկովը ներկայացրել է Պուտինի տեսակետը

Անդրադառնալով Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակին՝ դիվանագետը նաև ասել է, որ հույզերի բորբոքման առիթ չկա։

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Բանակցությունները մեկնարկել են ժամանակին. հայտնի է` ովքեր են մասնակցում հայկական կողմից

Մայիսի 14–ին  Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցությունները են անցկացվում։