ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Ֆլորիդայում անցկացված «Միսս Տիեզերք» միջազգային մրցույթի հաղթող է դարձել Մեքսիկայի ներկայացուցիչ Անդրեա Մեսան: Տեղեկությունը հայտնում է մրցույթի թվիթերյան էջը։
«Միսս Տիեզերք» մրցույթի եզրափակիչ էին անցել Բրազիլիայի, Հնդկաստանի, Պերուի ու Դոմինիկյան Հանրապետության մասնակիցները:
Մրցույթն անցկացվել է հակահամաճարակային կանոնների պահպանմամբ:
Հայաստանը մրցույթում ներկայացնում էր Մոնիկա Գրիգորյանը։
Ավելի վաղ Մոնիկան Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ շատ կարևոր հարցեր է բարձրացնելու այնտեղ, խոսելու է իր դժվարին մանկության ու արցախյան խնդրի մասին։
«Միսս Տիեզերք» միջազգային մրցույթում հաղթել է Մեքսիկան ներկայացնող աղջիկը. տեսանյութ
© Sputnik / Aram Nersesyan , Aram Nersesyan
Հիշեցնենք, որ Մոնիկա Գրիգորյանը 2019 թվականին նվաճել էր «Միսս աշխարհ Արմենիա» մրցույթի 1-ին վիցե միսս տիտղոսը։