Մամուլի ասուլիս. «Տոլմայի 10-րդ փառատոնը և տուրիզմի զարգացումը համաճարակի պայմաններում»

Մայիսի 18-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս` նվիրված տոլմայի 10-րդ` հոբելյանական փառատոնին։
Sputnik

Տոլմայի 10-րդ փառատոնը տեղի կունենա մայիսի 22-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում:

Ասուլիսին կմասնակցեն «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը, Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» տնօրեն Արա Թարվերդյանը:

Ասուլիսի ընթացքում խոսվելու է ոչ միայն տոլմայի փառատոնի, այլև համաճարակի պայմաններում զբոսաշրջության զարգացման հեռանկարների մասին։

Ասուլիսը կհեռարձակվի նաև Facebook-ում և Youtube-ում:

Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Տելեգրամ–ալիքով:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։