ՀՀ–ում կասեցվել է կաթնամթերք արտադրող երկու արտադրամասի գործունեությունը

Կաթնամթերք արտադրող երկու արտադրամասերին ժամանակ է տրվել խախտումները վերացնելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik.Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ կասեցվել է կաթնամթերք արտադրող երկու արտադրամասի գործունեությունը։

Յուղի փոխարինիչով կաթնամթերք արտադրողները ստիպված կլինեն սպառողին հայտնել ճշմարտությունը

«Տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Նորայր Արսենյանի կաթնամթերքի՝ պանրի, արտադրամասում (գ. Այնթապ) ու ԽԱՔ ՍՊԸ-ում (կաթնամթերքի արտադրամաս, գ. Քաղցրաշեն)։ Պարզվել է, որ տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չէ իրավական նորմերով ամրագրված պահանջներին համապատասխան»,–նշված է հաղորդագրության մեջ։

«Մշակել ենք նոր տնտեսական քաղաքականություն». Քերոբյանը մանրամասներ է հայտնել

Բացի այդ, պարզվել է նաև, որ խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության։ ԽԱՔ ՍՊԸ-ում 500 գրամանոց, 3,2% յուղայնությամբ մածնի մակնշումը չի համապատասխանել օրենսդրական ակտերով սահմանված մակնշման պահանջներին, սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցն էլ չի ունեցել սանիտարական անձնագիր:

ՀՀ–ում կասեցվել է կաթնամթերք արտադրող երկու արտադրամասի գործունեությունը

Երկու արտադրամասերին տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

ՀՀ–ում կասեցվել է կաթնամթերք արտադրող երկու արտադրամասի գործունեությունը

Գյումրիում գործող գազալցակայանը 37 միլիոնից ավելի վնաս է պատճառել պետությանը