Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի թունելները

Վերջին շաբաթվա ընթացքում ՀԱՄԱՍ-ը և «Իսլամական ջիհադը», ըստ իսրայելցի զինվորականների, ավելի քան 3000 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է 15 կիլոմետր թունելներ է խոցել Գազայի հատվածում։

«Մեր կործանիչները մեկ գիշերվա ընթացքում ոչնչացրել են ՀԱՄԱՍ–ի ահաբեկչական թունելների 15 կմ–անոց համակարգը։ Այդ 15 կմ–ն այլևս հնարավոր չէ օգտագործել ահաբեկչության համար», - ասված է Twitter-յան հաղորդագրության մեջ։

Բացի այդ, իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ն ու «Իսլամական ջիհադը» վերջին 7 օրվա ընթացքում Գազայի հատվածից 3100 հրթիռ են արձակել:

«Դա հրթիռային գնդակոծությունների ամենաբարձր հաճախականությունն է, որին Իսրայելը բախվել է իր գոյության պատմության ընթացքում», - ասված է հայտարարության մեջ:

Պաղեստինի իշխանություններն իրենց հերթին հայտնում են, որ հարվածների հետևանքով վիրավորվել են մի քանի պաղեստինցիներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:

Եթե չդադարեք աջակցել, կճանաչենք Ցեղասպանությունը. Իսրայելը գտել է Էրդողանի թույլ տեղը

Նրանց պնդմամբ ՝ Իսրայելի ՌՕՈւ-ն ավելի քան 100 հարձակում է իրականացրել տարբեր շրջաններում գտնվող բնակելի տների վրա, ինչի հետևանքով լրջորեն վնասվել են էլեկտրահաղորդման գծերը:

Կճանաչի՞ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը. փորձագետը վերլուծում է թուրք–իսրայելական լարումը

Հիշեցնենք` Իսրայելի և Պաղեստինի սահմանին տիրող իրավիճակը սրվեց մայիսի 10-ի երեկոյան։ Վերջին տվյալներով՝ Իսրայելում զոհվել են յոթ խաղաղ բնակիչ և մեկ զինվորական։ Իսրայելը նաև հարյուրավոր հարվածներ է հասցրել Գազայի հատվածին։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով ՝ իսրայելական գնդակոծությունների զոհ են դարձել 119 պաղեստինցի, ավելի քան 1000 տուժած կա։

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Ռաֆախի և Գազայի հատվածում գտնվող շենքերին. տեսանյութ