Իրանի հյուսիսում ուժեղ երկրաշարժ է գրանցվել. կան տուժածներ

11 փրկարարական ջոկատներ են ուղարկվել երկրի հյուսիս-արևելք՝ երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի -Sputnik. Իրանի հյուսիսային Խորասան նահանգի Սանհվաստ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն երեք մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով IRNA գործակալությանը:

Ադրբեջանցիների և սվանների բախումների արդյունքում իրավիճակը թեժացել է Վրաստանի Դմանիսիում

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել էր, որ երկրաշարժը գրանցվել է Գրինվիչի ժամանակով ժամը 00:54-ին (Երևանի ժամանակով ժամը 03:54-ին): Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,3 մագնիտուդ: Էպիկենտրոնը գտնվում է Բոջնուրդ քաղաքից 50 կմ հեռավորության վրա, որտեղ բնակվում է 192 հազար մարդ: Երկրաշարժի օջախը 10 կմ խորության վրա է:

Տեղեկացվում է, որ ներկայումս 11 փրկարարական ջոկատներ են ուղարկվել երկրի հյուսիս-արևելք՝ երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու: