Համալիրում մեկ ամսում 30 ամուսնություն է գրանցվել . հանդիսավոր պայմանների պահանջարկը մեծ է

Մարզերում ամուսնացող զույգերն առայժմ զրկված են հանդիսավոր պայմաններում իրենց ամուսնությունը գրանցելու հնարավորությունից։ Փոխնախարարն էլ չի թաքցնում, որ ՔԿԱԳ տարածքային գրասենյակները, մեղմ ասած, անմխիթար վիճակում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի -Sputnik. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` հանդիսավոր պայմաններում ամուսնությունը գրանցելու պահանջարկը բավական մեծ է։ Մեկ ամսում այստեղ ավելի քան 30 զույգ է գրանցվել։ Տեղեկությունն այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը։

«Սրանով պայմանավորված մենք կարծում ենք, որ այս քայլն արդյունավետ է, ու բնակչության մոտ կա պահանջարկ` այդ ծառայություններից օգտվելու»,– ասաց նա։

Անհամբեր զույգը հարսանիք է արել «Դոմոդեդովո» օդանավակայանում. տեսանյութ

Մարզերում ամուսնացող զույգերն առայժմ զրկված են հանդիսավոր պայմաններում իրենց ամուսնությունը գրանցելու հնարավորությունից։ Փոխնախարարն էլ չի թաքցնում, որ ՔԿԱԳ տարածքային գրասենյակները, մեղմ ասած, անմխիթար վիճակում են։ Ուստի, նրա խոսքով, եթե որևէ քաղաքում կամ մարզում ևս նման ծառայության պահանջարկը մեծ լինի, նախարարությունն այնտեղ ևս կապահովի հանդիսավոր արարողությունների պայմաններ։

Հիշեցնենք` 2021թ–ի ապրիլի 5-ից Արդարադատության նախարարությունը ամուսնության պետական գրանցման արարողություններ է կազմակերպում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Արմենիա» սրահում։

Ամուսնության գրանցումը կատարվում է Արդարադատության նախարարության ՔԿԱԳ (քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության) մասնագետների կողմից:

Ո՞ր կանանց հետ չեն ամուսնանում. բացատրում են հոգեբանները

Ամուսնության հանդիսավոր գրանցման համար դիմումները ՀՀ քաղաքացիներն ու քաղաքացի չհանդիսացող անձինք պետք է ներկայացնեն Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ ( Վազգեն Սարգսյան 3)՝ աշխատանքային օրերին, 09։00-14։00-ն և 15։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում։