Եռաբլուրի ամբողջ տարածքում մաքրման մասշտաբային աշխատանքներ են իրականացվել. լուսանկարներ

Երևանի քաղաքապետարանը վստահեցնում է, որ նմանօրինակ շաբաթօրյակները լինելու են շարունակական։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնի ամբողջ տարածքում հանգստյան օրերին նախաձեռնել է մաքրման մասշտաբային աշխատանքներ: Տեղեկությունը հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ավելի քան 130 աշխատակից ու 12 միավոր տեխնիկա է ներգրավվել աշխատանքներին:

Մաքրվել է ինչպես բուն պանթեոնի, այնպես էլ անտառային գոտու և մինչև գլխավոր մուտք տանող ճանապարհահատվածը:

«Մարիամս, մինչև կռիվը չվերջանա, չեմ գա». Նարեկ սարկավագը պատարագի փոխարեն պատերազմ մեկնեց

Չնայած տարածքում կազմակերպվող աղբահանության և սանմաքրման ամենօրյա աշխատանքներին՝ նմանօրինակ շաբաթօրյակները լինելու են շարունակական:

«Մամ, հյուրեր ունենք, կզանգեմ». մայրը չհասկացավ, որ հյուրը թշնամին է, կզանգի, եթե ողջ մնա