Ադրբեջանի պահանջները հիմնավորվածություն չունեն․ Գրիգորյանն ու Զասը մտքեր են փոխանակել

Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում գոյություն ունեցող մեխանիզմները՝ ստեղծված իրավիճակի արագ և ամբողջական հանգուցալուծման համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik․ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի միջև այսօր կայացած հեռախոսազրույցի առանցքային թեման է եղել վերջին օրերի հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը: Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։ Հայաստանի ԱԽ քարտուղարը ներկայացրել է սահմանին այս պահի դրությամբ փաստացի իրավիճակը:

ԱԳՆ-ն դեսպաններին ներկայացրել է սահմանային իրավիճակը

«Զրույցի ընթացքում Արմեն Գրիգորյանը ընդգծել է, որ ադրբեջանական կողմի պահանջներն ու հավակնությունները որևէ հիմնավորվածություն չունեն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում գոյություն ունեցող մեխանիզմները, որոնք հնարավորություն են տալիս արագ և ամբողջական կերպով հանգուցալուծել ստեղծված իրավիճակը:

ԱԽ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ստանիսլավ Զասը հավաստիացրել է, որ իր լիազորությունների շրջանակներում ակտիվորեն կնպաստի խնդրի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված քայլերի իրականացմանը:

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Ինչ ախորժակ են գրգռում Սև լճի քաղցր ջրերը. լճից բաժին էր պահանջում նաև Հեյդար Ալիևը

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին  Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցությունները են անցկացվում։