«AstraZeneca» պատվաստանյութի նոր խմբաքանակ է ներկրվել Հայաստան

ԱՀԿ ներկայացուցիչն ասել է, որ նախատեսվում է ստեղծել տարածաշրջանային կենտրոններ՝ նպատակ ունենալով ներգրավված բուժանձնակազմի համար նախաձեռնել կրթական սեմինարներ՝ ի աջակցություն Հայաստանում Իմունականխարգելման ազգային ծրագրին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ պայքարի շրջանակում Հայաստան է ներկրվել «AstraZeneca» պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը` 50 հազար դեղաչափ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Ովքե՞ր կարող են պատվաստվել չինական պատվաստանյութով. այն հասել է պոլիկլինիկաներ

«Հայաստանում պատվաստանյութերի մատակարարմանն աջակցելու համար ՅՈւՆԻՍԵՖ-ը կիրառել է իր փորձը` որպես աշխարհում պատվաստանյութերի ամենամեծ գնորդ՝ COVAX նախաձեռնության անունից առաքելով COVID-19 պատվաստանյութի չափաբաժիններ, - նշել է Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Յուրի Օքսամիտնին,- բացի այդ, ՅՈւՒՆԻՍԵՖ-ն աշխատում է առողջապահության նախարարության հետ` ապահովելու երկրի պատրաստվածությունը պատվաստանյութերը ստանալու գործում՝ առողջապահության ոլորտի մասնագետներին վերապատրաստելով և պատվաստանյութերի նկատմամբ վստահությունն ամրապնդելու միջոցով:

Առողջապահության նախարարությունը և ՅՈւՆԻՍԵՖ-ը նաև համատեղ քայլեր են ձեռնարկում` ապահովելու համապատասխան սառցային շղթայի առկայությունը հանրապետությունում:

«Սպուտնիկ V» պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը հասել է Հայաստան

«Որպես COVAX նախաձեռնության համաղեկավարող կառույցներից մեկը՝ ԱՀԿ-ի գերակայություններից է՝ ապահովել COVID-19 պատվաստանյութերի որակը, անվտանգությունն ու արդյունավետությունը: Եվրոպական միության հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում մենք պատրաստ ենք աջակցել երկրին՝ վերանայելու, մշակելու և ադապտացնելու պատվաստման ռազմավարությունները՝ նախատեսված առողջության պահպանման առաջնային օղակի մասնագետների համար։ Մեր տեխնիկական աջակցությամբ՝ բժշկական անձնակազմի համար իրականացվող դասընթացների շրջանակում նախատեսվում է ստեղծել տարածաշրջանային կենտրոններ՝ նպատակ ունենալով ներգրավված բուժանձնակազմի համար նախաձեռնել կրթական սեմինարներ՝ ի աջակցություն Հայաստանում Իմունականխարգելման ազգային ծրագրին», - ասել է ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը:

Հիշեցնենք, որ «AstraZeneca»-ով պատվաստումներն իրականացվում են 18 և բարձր տարիքի անձանց շրջանում կամավորության սկզբունքով:

Հայաստանում 2021թ.–ին նախատեսված մարդահամարը չի կայանա. պատճառը կորոնավիրուսն է