80 հայ ուխտավորներ խաղաղապահների ուղեկցությամբ Ամարասի վանք են այցելել

Ուխտավորներն Ամարաս վանական համալիր են եկել Ստեփանակերտից, ինչպես նաև մոտակա քաղաքներից ու գյուղերից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները 80 հոգուց բաղկացած հայ ուխտավորների խմբին Ամարասի վանք են ուղեկցել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Ուխտավորներն Ամարաս էին եկել Ստեփանակերտից, ինչպես նաև մոտակա քաղաքներից ու գյուղերից:

Հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման արդյունքում, մարտական գործողությունների ավարտից հետո, Ամարասը հայտնվել է կողմերի սահմանազատման գծին մոտ:

Ռուս խաղաղապահների ավտոշարասյունն ուղևորվում է Հայաստանի հարավ. տեսանյութ

«Դեռ 100 տարի առաջ հայ գրող Խաչատուր Աբովյանը գրել է.  «... Օրհնվի՛ էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը Հայոց լիս աշխարհը մտավ...»», - հիշել ու կրկնել է ուխտավոր Սամվել Վարդանյանը:

Նրա խոսքով՝ մոտ հարյուր տարի անց պատմությունը կրկնվում է. «Ես ինձ թույլ կտամ կրկնվել ու ևս մեկ անգամ ասել՝ շնորհակալություն, տղերք, ամեն ինչի համար։ Հուսով եմ՝ դուք այլևս մեզ չեք լքի։ Այն խաղաղությունը, որ բերել եք ձեզ հետ, ընդմիշտ կմնա»։

«Շնորհակալություն ենք հայտնում ռուս խաղաղապահներին, որոնք եկել և ուղեկցում են մեզ։ Շնորհակալ ենք, որ նրանք մեր կողքին են և ամեն ինչ անում են, որ մեր տարածաշրջանում խաղաղություն տիրի։ Այս օրը տոն է, և մենք բոլորս միասին այստեղ ենք Աստծուն աղոթելու համար», - ասել է Ամարասի վանքի քահանա հայր Անդրեասը։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։