Երուսաղեմի սինագոգում փլուզվել է տրիբունան, կան բազմաթիվ տուժածներ. տեսանյութ

ՌԻԱ Նովոստին նաև տեսանյութ է հրապարակել, որում երևում է տրիբունայի փլուզման պահը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. Երուսաղեմի մերձակայքում գտնվող սինագոգում տրիբունան փլուզվել է այն պահին, երբ տասնյակ հավատացյալներ էին այնտեղ նստած, կան բազմաթիվ տուժածներ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղի շտապօգնության ծառայությանը։

Երուսաղեմի սինագոգում փլուզվել է տրիբունան, կան բազմաթիվ տուժածներ. տեսանյութ

«Բժիշկներն օգնություն են ցույց տվել մոտ 60 տուժածի, որոնցից 10-ի վիճակը ծանր է: Առնվազն մեկ մարդ մահացել է»,–գրում է կայքը: 

ՌԻԱ Նովոստին նաև տեսանյութ է հրապարակել, որում երևում է տրիբունայի փլուզման պահը: