Տեսողության վրա գազարի և հապալասի օգտակար ազդեցությունը միֆ է, այդ մթերքները չեն օգնում պահպանել կամ վերականգնել այն, քանի որ օրգանիզմը կարող է յուրացնել դրանց միայն որոշակի չափաքանակ։ Այս մոլորությունը փորձել է ցրել բժիշկ-ակնաբույժ Վյաչեսլավ Կուրենկովը, հաղորդում Է Sputnik ռադիոկայանը:
«Եթե դուք մեկ կլիլոգրամ գազար ուտեք, չի նշանակում, որ հենց մեկ կիլոգրամ գազար յուրացնելու եք։ Օրգանիզմը կընդունի ճիշտ այնքան, որքան իրեն պետք է։ Իսկ դա, օրինակ, օրական 15 միկրոգրամն է, իսկ մնացածը դուրս կգա մարսողական համակարգով»,-ասել է բժիշկը։
Կուրենկովի խոսքով՝ նման հարցերում ավելի լավ է վստահել մասնագետին և հետազոտվել։ Նորմալ տեսողության դեպքում տարվա ընթացքում ակնաբույժին մեկ այցելությունը բավարար է։ Տեսողությունը նորմալ վիճակում պահելու համար պետք է առողջ սնվել, աշխատանքի և հանգստի նորմավորված գրաֆիկ ունենալ, ինչպես նաև ֆիզկուլտուրայով զբաղվել մաքուր օդում։ Տեսողության խնդիրների դեպքում բժիշկն անձամբ կարող է անհատական խորհուրդներ տալ։
Որքան ջուր պետք է խմել առողջությունը չխաթարելու համար. բժիշկի խորհուրդը
Ավելի վաղ բժիշկ-ստոմատոլոգ Լուիզա Ավթանդիլյանը ցրել էր կարիեսի մասին հայտնի միֆերը։ Նրա խոսքով՝ ատամների հաճախակի մաքրումն ու ծամոնի օգտագործումը չեն կանխում այն, այլ ընդհակառակը՝ ավելացնում են առաջացման ռիսկը: Բացի այդ, նա ասել է, որ կարիեսը կարող է առաջանալ ոչ միայն քաղցր ուտելուց, այլև բերանի խոռոչի սխալ հիգիենայի պատճառով: