Այս շաբաթը սկսվեց ԱԺ հատուկ նիստով․վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ եզրափակիչ ելույթով` անդրադառնալով ընդդիմադիրների մեղադրանքներին: Նա հայտարարեց, որ ժողովրդից ստացած իշխանությունը վերադարձնում է ժողովրդին: Իսկ շաբաթվա վերջում` արդեն արտահերթ նիստ էր` Սյունիքի ու Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական ԶՈւ–ի ապօրինի ներխուժման թեմայով։
Աշխատանքային այցով մեր երկիր ժամանեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որը նաև հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և ծաղիկներ խոնարհեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ:
Պատերազմից հետո Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից շուրջ 140 տուն մնացել է թշնամու վերահսկողության ներքո գտնվող տարածքներում։ Գյուղն այժմ մեջտեղից կիսված է փշալարով։ Sputnik Արմենիայի թղթակիցներն այցելել էին Թաղավարդ։
Հիմա ադրբեջանցիներն անցնում են Արցախի՝ հայերի վերահսկողության տակ գտնվող տարածքով՝ Հադրութից Շուշի, ինչպես նաև Մատաղիսից Քարվաճառ հասնելու համար։
Արցախի Շուշի քաղաքում սեփական տունն էլ տներ է կառուցում ուրիշների համար։
Հոգեբան ու քիմիկոս Վարդան Պապիկյանն էլ Գյումրիում, իր ստեղծած մինի լաբորատորիայում օրգանական կոսմետիկ միջոցներ է պատրաստում։
Այս ամենը ներկայացնում ենք լուսանկարներով։ Sputnik Արմենիայի ֆոտոխցիկը շաբաթվա ընթացքում այլ հետաքրքիր դրվագներ էլ է որսացել։