ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զորավարժությունները մեկնարկել են. դրանք կշարունակվեն մինչև մայիսի 20–ը։
«Զորավարժություններին ներգրաված են մինչև 15 000 զինծառայողներ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Գործարկվելու են նաև զրահատեխնիկա, ռազմական ավիացիա և անօդաչու թռչող սարքեր։
Հիշեցնենք` մայիսի 12–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը զորավարժություններ է իրականացնելու։
Իսկ մայիսի 4-ին Ադրբեջանի ԶՈւ–ն ԱԹՍ–ների ուսումնավարժական թռիչքներ էր իրականացրել։