Victoria's Secret-ի մոդել Ռուբինա Խանզադյանը նոր ու ինքնատիպ լուսանկար է հրապարակել

Թոփ-մոդելի հետևորդները ոգեշնչվել են նրա խիստ, բայց սեքսուալ հանդերձանքով։ Գեղեցկուհին դեռ չի արձագանքել նրանց հաճոյախոսություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Ամերիկահայ թոփ մոդել Ռուբինա Խանզադյանը Instagram–ում «total black» (տոտալ սև) ոճի նոր լուսանկար է հրապարակել։

Լուսանկարին կից մոդելը գրառում չի կատարել, բայց ոգեշնչված հետևորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել։

«Վայրի» գեղեցկուհի Ռուբինա Խանզադյանը սոցցանցերում ընկերոջ հետ լուսանկար է հրապարակել

«Թագուհի ես», «վայրի գեղեցկուհի»,«դու ինձ հիացնում ես», «անթերի ես»,–գրել են նրանք։ Գեղեցկուհին դեռ չի արձագանքել նրանց հաճոյախոսություններին։

Ռուբինա Խանզադյանն առաջին հայ մոդելն է, որը մասնակցել է Victoria's Secret կանանց ներքնազգեստի ապրանքանիշի ցուցադրություններին։

Ախ, այդ հայուհիները, որ նվաճում են աշխարհը. Ռուբինա Խանզադյանը ցույց է տվել իր մայրիկին

Նա ընտանիքի հետ Բարսելոնա է տեղափոխվել, երբ 2 տարեկան է եղել։ Հիմա ապրում է ԱՄՆ–ում։ 2017 թվականին մոդելը հիմնել է Rubina Dyan սեփական ապրանքանիշը և իր բիզնեսն ակտիվ զարգացնում է և՛ Իսպանիայում, և՛ ԱՄՆ–ում։