Ժոնաթան Լաքոտը յուրահատուկ ձևով է արձագանքել սյունիքյան դեպքերին

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը Facebook–ի իր էջում գրառում է արել, ինչը հայ օգտատերերին շատ է դուր եկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը յուրահատուկ ձևով է անդրադարձել Սյունիքի սահմանին տիրող իրավիճակին։

Դեսպանը, մասնավորապես, Faceboоk իր էջում լուսանկար է հրապարակել ու մեջբերել հայ ականավոր բանաստեղծ Հովհաննես Շիրազի «Էքսպրոմտ» բանաստեղծությունից մի հատված։

«Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:
Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:
Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ»։

Ի դեպ, նույն հատվածը Լաքոտը նաև ֆրանսերեն է հրապարակել իր էջում։ Դեսպանի գրառման տակ բազմաթիվ հայ օգտատերեր են շնորհակալություն հայտնել նրան աջակցության համար։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ–ում հայտարարել էր, որ սյունիքյան սրացումների հետ կապված` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է` պատրաստ է Հայաստանին նաև ռազմական աջակցություն ցուցաբերել։