Փոխհրաձգություն իրանա–ադրբեջանական սահմանին. 2 ադրբեջանցի են սպանվել

Իրանա–ադրբեջանական սահմանին տեղի ունեցած կրակոցների դեպքի վայրում հայտնաբերվել է շուրջ 10 կգ թմրանյութանման զանգված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. Իրանա-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել փոխհրաձգություն, ինչի հետևանքով երկու ադրբեջանցի սահմանապահ են մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությանը։

Միջադեպ իրանա-ադրբեջանական սահմանին. 2 հոգու ձերբակալել են, մեկը վնասվածք է ստացել

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր ժամը 16։00-ի սահմաններում, երբ իրանցիները փորձել են ապօրինաբար հատել սահմանը։

«Երեք սահմանախախտ չեն անսացել «կանգ առ»-ի պահանջին և կրակ են բացել սահմանապահների ուղղությամբ։ Դրանից հետո սահմանախախտները նետել են իրենց մոտ եղած իրերն ու փորձել թաքնվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայրում հայտնաբերվել է շուրջ 10 կգ թմրանյութանման զանգված։

Փոխհրաձգություն Ադրբեջան–Իրան սահմանին․ կա վիրավոր

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ սահմանախախտներից մեկին հաջողվել է գտնել և ձերբակալել, իսկ մյուսին դեռ փնտրում են։

Այժմ աշխատանքներ են տարվում սահմանախախտների ինքնությունը բացահայտելու ուղղությամբ։ Նշվում է, որ նրանք Իրանի քաղաքացիներ են։

Իրանը ՀՕՊ ուժերի խոշոր զորավարժություններ կանցկացնի Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանին