Պատվաստված քաղաքացիներն առանց թեստ հանձնելու կարող են մուտք գործել Հայաստան

Մինչև 1 տարեկան երեխաների համար երկիր մուտք գործելիս ՊՇՌ թեստավորման պահանջը հանվել է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. Այն քաղաքացիները, որոնք կունենան պատշաճ պատվաստման հավաստագիրը (կանաչ անձնագիրը), այսինքն երկու դեղաչափ ստացած կլինեն, այսուհետ Հայաստան գալու համար լրացուցիչ ՊՇՌ թեստ հանձնելու կարիք չեն ունենա: Այս մասին տեղեկանում ենք սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջում արված գրառումից։

«Պատվաստում չստացած քաղաքացիները ՀՀ մուտք գործելիս պետք է ներկայացնեն առավելագույնը 72 ժամ վաղեմության կորոնավիրուսի բացասական թեստի արդյունքը հաստատող փաստաթուղթ»,–նշված է գրառման մեջ։

Ի դեպ, մինչև 1 տարեկան երեխաների համար երկիր մուտք գործելիս ՊՇՌ թեստավորման պահանջը հանվել է:

282 նոր դեպք, 13 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Հիշեցնենք, որ հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ, 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։

Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

ՀՀ տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ:

«Սպուտնիկ-V» պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը հասել է Հայաստան